Ազար. Կրկին ցանկանում եմ դառնալ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստը
Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում ցանկանում է նույնքան լավ հանդես գալ, որքան Անգլիայի 2014-2015 առաջնությունում:
«Ցանկանում եմ կրկին լավագույնը դառնալ, ինչպես երկու մրցաշրջան առաջ: Պետք է բոլորին ցույց տանք, որ «Չելսին» ենք:
Նախորդ մրցաշրջանում վատ էինք հանդես գալիս, այժմ ցանկանում ենք ուղղել այդ սխալը եւ նվաճել չեմպիոնությունը»,- Ազարի խոսքը մեջբերում է Goal.com-ը: