Հրապարակվել է Սարոյանի «Մարդկային կատակերգության» էկրանավորման առաջին թրեյլերը (տեսանյութ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Մեգ Ռայանն առաջին անգամ հանդես է եկել ռեժիսորի դերում` էկրանավորելով ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը:
14-ամյա փոստատար Հոմեր Մաքոլիի ու պատերազմի ծանր հետևանքների մասին պատմող ֆիլմը, որում գործողությունները ծավալվում են Երկրորդ աշխարհամարտի տարիներին, կոչվոմ է Ithaca: Հայտնի է , որ ֆիլմում նկարահանվել են Մեգ Ռայանը, Թոմ Հենքսն ու Ալեքս Նյուսթեդտերը, ով, ի դեպ, մարմնավորում է դեռահաս հերոսին:
Նշվում է, որ Momentum Pictures կինոստուդիան հրապարակել է ֆիլմի առաջին թրեյլերը: Ithaca-ի պերմիերան կայանալու է սեպտեմբերի 9-ին: