Ալավերդիում քարն ընկել է 11-ամյա երեխայի վրա. նա մահացել է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 28-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ Սանահին թաղամասում, քարն ընկել է երեխայի գլխին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 17.04-ին փրկարարները քարի տակից հանել են 2005 թ. ծնված Դ. Գ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: