Սիմեոնե. Ինձ համար Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվելը հավասարազոր էր մահվան
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվելը ծանր է տարել:
«Ինձ համար Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվելը հավասարազոր էր մահվան, իսկ յուրաքանչյուր մահ պահանջում է ցավակցություն:
Չեմ կարող բացատրել, թե ինչի մասին եմ մտածել այդ կարճ ժամանակահատվածում, սակայն մենք ուժեղ ենք ու լի հույսերով:
Ուսումնամարզական հավաքի ընթացքում քրտնաջան աշխատանք ենք կատարում, որպեսզի գալիք մրցաշրջանին մոտենանք էլ ավելի մեծ եռանդով»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում gazzetta.it-ը: