Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսի ավելի քան 20 հազար տոմս է վաճառվել
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվող նկարիչ Հովհաննես Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսի ավելի քան 20 հազար տոմս է վաճառվել։ Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի հայտարարությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը տևելու է 2016 թվականի հուլիսի 29-ից մինչև նույն թվականի նոյեմբերի 20-ը։ Ցուցահանդեսին ներկայացված է լինելու 120 գեղանկար, 55 գրաֆիկական աշխատանք, արխիվային փաստաթղթեր, նավերի մոդելներ և այլ ցուցանմուշներ։
Ավելի վաղ Տրեգուլովան նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպիչների մոտավոր գնահատմամբ՝ Այզավովսկու աշխատանքներով հետաքրքրվողների թիվը կհասնի մինչև 300 հազար այցելուի։