Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Հայաստանն ուզում է թռչել. թող կատարվի գրվածքը

 

Մեծ մանիպուլյատորը դաժան է, բայց հումորի սուր զգացում ունի

Եթե տասն օր շարունակ ձեզ ձեռնածում են, իսկ դուք չեք զգում, ուրեմն գտնվում եք հուսալի, պրոֆեսիոնալ ձեռքերում: Առայժմ երկու բան հստակ տեսանելի է. մեկ, որ մեծ մանիպուլյատորը, որքան էլ դաժան է, բայց, հումորի սուր զգացում ունի և երկու՝ ողջ ադրենալինը սպառելով սցենարի նախադրության և կոնֆլիկտի վրա, լրումին չի հասցրել դրամայի քաղաքական բովանդակությունը, իսկ հանգուցալուծումը թողել է դերակատարների հույսին: Կամ, միգուցե, զանգվածների խնամքին ու ճաշակին: Անշուշտ, իմպրովիզի առաջ մինչև պռունկը բացված բեմահարթակը տեղում կալմեջ արեցին քաղաքական ռեալիթի շոուի երբեմնի դերակատարները՝ օնլայն եթերում ցուցադրելով մեռելներից հարություն առնելու զանգվածային աննախադեպ տեսարաններ: Բայց բավական էր միացնել պետական ռեպրեսիվ մեքենան, որ սրանք մեկեն գրողի ծոցը կորչեին՝ տաքացած երիտասարդներին թողնելով մենակ և դեմ տալով ոստիկանական պատին: 

Իհարկե, աշխարհի ցանկացած իշխանություն բռնություն է, և իշխանություն չի լինի, եթե հանդուրժի մեկ այլ բռնություն: Հարկադրանքի լեզուն հենց իշխանության մայրենի լեզուն է: Այլ բան է, որ օրենքի տառն ու ոգին չզոհաբերվի «քաղաքական սհաթին» կամ չգործածվի տվյալ իշխանության «օրվա կուրսով»: Ցավալի է, որ հասարակության մի մասը օրինազանցության մեջ մեղադրում է «Սասնա ծռերին»՝ ծպուտ չհանելով իշխանական առանձին ծռերի անօրինական գործողությունների մասին: Այնինչ, վերջին տասը օրերին երկու կողմի դերակատարմամբ ցուցադրեց մի այնպիսի անսանձ կամայականություն, որ Հայաստան, հայ ժողովուրդ պիտի լինել այդ վակխանալիային դիմանալու համար: Եթե սրա արդարացումն այն է, թե իշխանական օրգանիզմն աքիլլեսյան գարշապար չունի և որպես վերջին ելք մնում էր ֆիդայական զինված գրոհը, ապա թույլ տվեք հուշել.

Իշխանությունը քո գրպանում է

Այսօր գերկենտրոնացած բոլոր համակարգերը տեսանելի ճգնաժամեր են արձանագրում ամբողջ աշխարհում՝ վերարտադրելով կառավարման ցածր մշակույթ, անգործունակ քաղաքական ինստիտուտներ, դեպրեսիվ և ոչ ադեկվատ հանրություններ: Իսկ երբ թվանշային այս նոր աշխարհում դարձյալ միտդ ես բերում ֆեոդալիզմի կլասիկան և որոշում համացանցում քնող և արթնացող հանրությանը տեղափոխել ավատատիրության գենեզիսի շրջան՝ սպասիր Պավլիկյան շարժումների: Կոռ ու բեգյարի մեջ սեղմված հանրույթը օրվա հացից աչք չի բացում և հալ չունի Թոֆլեր կարդալու, որ իմանա, թե ինչու է իշխանությունն իրեն բռնի ուժով պահում միջինդուստրիալ բաղերում և ինչպես կարելի է այդտեղից ճողոպրել դեպի հետինդուստրիալ երանավետ տարածքներ:

Իհարկե, հեշտ է պոռալը, թե այսինչ խանի բողազը բոյախանի կարաս է, և բավականաչափ աշխատատար և զահլա գործ՝ բացատրել, թե ինչու է պարտադիր, որ մեր իշխանավորի միջին վիճակագրական բերանը դրանից պակաս չլինի: Նույն փութաջանությամբ՝ Արցախը սարքել հասարակության էրոգեն գոտի և ամեն անգամ բշտելով իրարից իշխանություն թռցնել: Բացատրությունը մեկն է. փակ համակարգերում զարկ է տրվում բացառապես արյունակցական, ախպերական կապերին, որտեղ, այո՛, խելք ու ժամանակակից գիտելիք պետք չէ, իսկ տեխնոկրատները լրիվ թիթիզություն են մի տեղանքում, ուր ամենաբարձր ձայնը  վերապահված է մահակին: Արդյոք սա փակ շղթա է, որը կարելի է ճեղքել միայն զինված գրոհո՞վ: Կարծես մեր 18 տարեկան երեխաներն իրենց հեղված արյամբ մեզ ազատագրեցին նախորդ պատերազմի վրա պարազիտացողների բալաստից, զինվորական հոտած սապոգով քաղաքականություն մտնողների և հետո երկրի միսը լափողների շարունակական խրախճանքից: Նրանցից, որ գալիս են հայրենասիրական ծեքծեքուն հռետորաբանությամբ, ապա պետական ամբողջ ապարատը բեռնում անուս զոռբաների անկոտրում բանակներով:

Այսօր անհատի ինքնաբացահայտման հնարավորությունները գրեթե անսպառ են, և էլեկտրոնային նոր հանրությունը առաջանցիկ միտքն ու գաղափարն է ճանաչում որպես գլխավոր ռեսուրս. իզգոյ են նրանք, ովքեր այս պահին շարունակում են մնալ օֆյալն ռեժիմում: Հասարակություններն այսօր կարիք չունեն գրոհել փոստն ու հեռագրատունը կամ առավելևս՝ ոստիկանական հանգույցներ, որովհետև իշխանությունն այլևս այդ շենքերում չէ: Իշխանությունն այսօր բոլորիս գրպանում է՝ համացանցին միացված բջջային հեռախոսի տեսքով՝ կապելով մեզ ցանցային նոր աշխարհի, նոր արժեհամակարգերի հետ. իշխանությունն ամենուր թափառող այն պլանշետների վրա է, ուր կա տեղեկատվություն և գիտելիք, որոնց հետ նպատակադիր աշխատանքը ստեղծում է նոր ժամանակ, նոր բարքեր, նոր վարք, նոր մարդիկ:

Ահա ինչ է իշխանությունը ցանցային նոր ժամանակի հաշվարկով: Պետք է ստեղծել այդ իշխանությունը, այն այլևս հնարավոր չէ փոփոխել, խլել կամ գողանալ:

Իշխանությունն այս կազմվածքով այլևս բարիք չէ

Աշխարհում այլևս փոխակերպվել են բարիքների մեր ճանաչած կազմերը: Մի քանի սենյականոց մեքենան, մի քանի տեղից ծալվով փորը, քաղաքի գլխին բազմած դղյակները վաղուց արդեն քաղաքակիրթ հասարակության քամահրանքի առարկա են և դուրս են հայտարարվել նյութական բարիքների շարքից:

Բարիքը ինտելեկտն է, նոր տեղեկույթին տիրապետելը, և նա, ով կարողանում է օրեցօր համալրել իր այդ կապիտալը, ինքնաբերաբար, ավելի մեծ իշխանություն է խլում պետությունից: Իշխանությունը վաղուց պետական շենքում ծվարած քուրմը չէ, այլ որևէ անհատի կամ խմբի մասնագիտական այն պոտենցիալը, որը մի փոքր սենյակում իր իշխանությունն է արտադրում: Այն վաղը իր կորպորատիվ լոգոյով բազում պետությունների դրոշից ավելի ազդեցիկ ու ճանաչված կարող է դառնալ: Այսօր աշխարհն այնքան արագ է փոփոխվում, որ բյուրոկրատական ապարատներն ուղղակի քարշ են գալիս տեխնոհեղափոխականների հետևից: Նրանք կարծես նմանվել են համացանցի հետևից վազող հեռուստատեսությանը, որը ճգնում է իր պառավական կոնցեպտներով մնալ մոդայի մեջ, բայց ջահել ու արագավազ համացանցը նրան հետևողականորեն վերադարձնում է թոշակառուի իր ստատուսը:

Իշխանությունն աշխատանք է. այսօր աշխարհի ոչ մի պետություն որևէ զինված  ջոկատի չի կարող հանձնել երկրի կառավարումը. այդ պետությանը հաստատ չեն հասկանա, ավելին՝ իրենց ռազմական ուղղաթիռներով կնստեն նրա պետական ինստիտուտներին՝ պահանջելով հարգել համակեցության կանոնները:

Փոքրամարմին, անկլավային, իր հարևանների հետ կոնֆլիկտներ ունեցող Հայաստանը կարող է պարտվել երկրի, հողի վրա, եթե մենք նրան չբարձրացնենք երկինք՝ հասցնելով նրան այն գլոբալ տարածականությանը, որը չի ճանաչում աշխարհագրական սահմաններ, ուր ազգայնական գաղափարները մերժելի են և գործում են թվային նոր աշխարհի սահմանած համագործակցության և փոխօգնության կանոնները: Սա ամենևին էլ չի նշանակում ինքնության նշանների խաթարում, հակառակը՝ ինքնությունը տրոհվում և փոշանում է, երբ այն տասնամյակներ շարունակ ինքնամփոփում ես և տապակում սեփական յուղի մեջ, երբ զրկում ես նրան իր ստեղծագործական էներգիան իրացնելու արարչական շնորհից, երբ տասնամյակներ շարունակ նրան պահում ես բնական և արհեստական թշնամիների շուրջկալում:

Հայաստանում երիտասարդների գործազրկության ծավալներն աղետալի են: Որովհետև մենք շփոթել ենք աշխատանքային շուկան ֆայլաբազարի հետ: Հայաստանյան նատուրալ աշխատաշուկայում ընդամենը քո ֆիզիկական էներգիան ու ժամանակը կարող ես վաճառել, իսկ գլոբալ աշխատաշուկայում՝ ինտելեկտ, գաղափարներ, նորարար միտք: Իհարկե, կարելի է ևս մի քանի տարի հող ուտել, կրծել երկրի ոսկորները՝ մի վերջին ծուծքով կորզել նրա ամբողջ հանածոն, բայց այդ հողն արդեն վաղը կդժվարանա պահել մեզ, հաստատ կերերա մեր ոտքերի տակ:

Մտածենք: Առանց այն էլ մեր հողը չի հանգստանում պատերազմներից: Երբեք, երբեք մի տրվեք ռազմահայրենասիրական պաթոսին. Հայաստանին խաղաղություն է պետք: Այս պատերազմը սպանել է արդեն բոլորիս, այս ապրելիքին դժվար է կյանք կոչելը. անհնար է ուտել սեփական որդիների միսն ու ապրել, քնել, արթնանալ:

Հայաստանը չի կարող անընդհատ գնալ մտքին հակառակ ուղղությամբ: Բաց թողեք Հայաստանի ոտքերը. Հայաստանը պիտի թռչի: Եղել են ու կլինեն նրա այն որդիները, որ կարող են իրենց ուսերի վրա դնելով բարձրացնել առասպելական այս երկիրը: Վեր, ավելի վեր, համաշխարհային գլոբալ հարթություն ու նոր կոորդինատներով  նայելով աշխարհին, Հայաստանն այլևս չի կարող տուրք տալ քաղաքական ֆիդայությանը, կվերանայի ազգային իր իդեալները, ավելի գլոբալ կմտածի և հաստատ կկրճատի իր թշնամիներին՝ ավելի արժևորելով մարդկային կյանքը: Եվ հերիք է սպառնաք պատերազմով:

Պատերազմը չի կարող ավարտվել այնտեղ, ուր կողմերից մեկն իր հակառակորդից ավելի վեր, ավելի բարձր կանգնած չէ. երկարատև հակամարտությունը նույնականացման էյֆորիա է ստեղծում, դա ավելին է, քան կապիտուլյացիան. դու նմանվում ես այն երևույթին, ինչի դեմ պայքարում ես, դու զենք ես ուղղել նրա դեմ, ում դու ավելի նման ես, քան ինքն իրեն:

 

ՎԱՐԴուհի Սիմոնյան

 

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Две пары из Архангельской области зарегистрируют брак в рамках всероссийского свадебного фестиваля на ВДНХ



Мода

Делаем образ стильным при помощи одной яркой детали






Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Ежемесячную денежную выплату получают более 1,6 млн пострадавших от радиации





Путин в России и мире
Москва

ПРЕДСТАВИТЕЛИ РУКОВОДСТВА РОСГВАРДИИ ПРИНЯЛИ УЧАСТИЕ В ИНАУГУРАЦИИ ПРЕЗИДЕНТА РОССИИ


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко надеется на восстановление транспортных маршрутов с Израилем




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Мечтающего по победе Киева Макаревича* проверят на экстремизм


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Шевчук

Военкор Котенок о Шевчуке: "И у этого дед - петлюровец"



Москва

Грузовик насмерть сбил водителя электровелосипеда в Кунцеве

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net