Վիճակախաղով 19 մլն դոլար շահած շոտլանդացին շարունակում է փականգործ աշխատել
Շոտլանդիայի 52-ամյա բնակիչ Ջոն Դոհերթին անցած շաբաթ վիճակախաղով շահել է 19 մլն դոլար ու մի ակնթարթում մեծահարուստ դարձել: Այնուհանդերձ` տղամարդը, ով մասնագիտությամբ փականագործ է, որոշել է չտարվել միլիոններով ու շարունակել զբաղվել իր գործով:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, վիճակախաղի ջեք փոթը շահելուց մի քանի օր անց Դոհերթին վերադարձել է իր համեստ գործին: Տղամարդը պատմել է, որ տանն անցկացրած մի քանի օրվա ընթացքում շատ է ձանձրացել անգործությունից:
«Ես փականագործ եմ աշխատել 32 տարի և իրոք հաճույք եմ ստանում իր գործից»,-պատմել է հաջողակ շոտլանդացին: Նա նաև հավելել է, որ իր շահումն ընտանիքի հետ նշել է տեղի պիցցերիաներից մեկում: