7 կարևոր պատճառ, թե ինչու չարժե ձեր երեխաների լուսանկարները հրապարակել համացանցում (լուսանկարներ)
Սոցիալական ցանցերի մեր ժամանակաշրջանում շատերը անզսպելի ցանկություն ունեն իրենց երեխաների լուսանկարները համացանցում տեղադրել, ցույց տալ, թե որքան խելացի ու լավն են նրանց, և որքան են իրենք հպարտանում իրենց բալիկներով: Բայց քչերն են մտածում, որ հիմա երեխաների համար ամենավտանգավոր մարդիկ գործում են հենց համացանցի միջոցով:
AdMe.ru-ն ներկայացրել է միջոցների շարք, որոնք կարող են նվազեցնել հնարավոր սպառնալիքները:
Լուսանկարների վրա մի նշեք գտնվելու վայրը
Տվյալներ մի հրապարակեք երեխայի ժամանակ անցկացնելու վերաբերյալ: Լինի դա դպրոց, մարզադաշտ կամ այլ զբաղմունք: Ոմանք կարող են այդ տեղեկություններն օգտագործել իրենց վատ մտադրություններն իրականացնելու համար, տեսնելով, թե որտեղ է երեխան հաճախակի լինում:
Լուսանկարներ մի տեղադրեք, որոնք բացահայտում են երեխայի սիրելի զբաղմունքները
Իմանալով, թե ինչ է երեխան սիրում և ինչով է տարված, նրան հեշտ է խաբել:
Հեռացրեք բոլոր պատկերները, որոնք կարող են ցուցադրել երեխայի պաշտոնական տվյալները
Զարմանալի կետ է թվում, բայց կան մարդիկ, որոնք սիրում են համացանցում պարծենալ թարմ ստացված վիզաներով, անձնագրերով և այլ փաստաթղթերով: Երեխայի անձնական տվյալներն իմանալով հեշտ կլինի պարզել, թե որտեղ է նա ապրում կամ սովորում:
Ավտոմեքենայի կողքին երեխայի լուսանկարներ մի հրապարակեք
Այս տեղեկությունն ավելի կարևոր է հենց ծնողների անվտանգության համար, քանի որ տեղեկություն են հաղորդում հենց իրենց մասին:
Այնպիսի լուսանկարներ մի տեղադրեք, որտեղ երեխաները կիսամերկ են, անկախ նրանից, թե որքան անմեղ տեսք ունեն
Հնարավոր է, որ ձեզ ու ձեր հարազատներին ննման լուսանկարները զվարճալի են թվում, բայց որոշ հիվանդ մարդիկ կարող են դրանց նայել բոլորովին այլ աչքերով:
Այնպիսի լուսանկարներով մի կիսվեք, որոնք կստիպեն ձեր երեխաներին կարմրել
Հավանաբար շատերն այնպիսի մանկության լուսանկարներ ունեն, որոնք նայելիս հաճախ մտածում են, թե ինչ են մտածել իրենց ծնողները, երբ նման լուսանկարներ են արել: Մեր ժամանակներում համացանց չկար և այդ լուսանկարները կարող էին տեսնել միայն հարազատները, իսկ հիմա մեր երեխաները ոչ ոքի աչքերից պաշտպանված չեն:
Խուսափեք ձեր և այլ երեխաների միասին լուսանկարներ հրապարակելուց
Նախքան ձեր երեխայի համադասարանցիների կամ ընկերների հետ լուսանկարներ հրապարակելը, մտածեք, արդյոք նրանք դեմ չե՞ն լինի: Դուք պատասխանատվություն չեք կրում նրանց երեխաների համար և դուք չպետք է որոշեք նրանց լուսանկարները հայտնվեն համացանցում, թե ոչ: