Փարիզում նշվում է Բաստիլի գրավման օրը (լուսանկարներ)
Այսօր Ֆրանսիայում նշվում է Բաստիլի գրավման օրը, և այդ առիթով Փարիզի կենտրոնում ռազմական շքերթ և օդային շոու է տեղի ունեցել:
The Telegraph-ը հաղորդում է, որ Ելիսեյան դաշտերում անցկացված շքերթին մասնակցել են 3,500 զինվորականներ և 280 միավոր տեխնիկա, իսկ օդային շոուի մեջ ներգրավված է եղել 55 ինքնաթիռ և երեք տասնյակ ուղղաթիռ։
Աղբյուրը մանրամասնում է, որ տոնակատարությանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և այլ բարձրաստիճան անձինք։ Նշվում է, որ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում շքեղ հրավառություն է լինելու։
Հիշեցնենք, որ Բաստիլը բանտ–ամրոց է Փարիզում, որի գրավումով 1789 թվականի հուլիսի 14-ին սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։