Պելեն ամուսնանում է
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն ամուսնանում է երրորդ անգամ,- տեղեկացնում է The Mirror-ը:
75-ամյա բրազիլացու ընտրյալը դարձել է 50-ամյա Մարիսա Սիբելե Աոկին, ում հետ Պելեն հանդիպում է շուրջ 6 տարի:
Հարսանյաց արարողությունը կկայանա Գուարուժա քաղաքում, որը գտնվում է Սան-Պաուլուի շրջանում: