Հայտնի Plus-size մոդել Էշլի Գրեմը առանց ռետուշի լուսանկար է հրապարակել
Plus-size կարգի հայտնի մոդել Էշլի Գրեմը, ով հայտնվել է նաև Cosmopolitan ամսագրի շապիկին, Instagram-ի իր էջում ֆոտոսեսիայի «ետնաբեմից» կադր է հրապարակել, որը ռետուշի և շտկումների չի ենթարկվել:
Ինչպես գրում է Корреспондент-ը` 50-րդ չափսի հագուստ կրող մեքսիկուհի մոդելի էջին սոցցանցում ավելի քան 2 մլն մարդ է հետևում, իսկ տվյալ լուսանկարը 136 000 «լայք» է հավաքել:
«Մի անգամ ինձ ասել էին, որ ազդրերս ամբողջությամբ ցելյուլիտով են պատված: Բայց հիմա ես հասկանում եմ, որ այդ ազդրերը հաղթանակի և համարձակության ապացույց են: Ես թույլ չեմ տա շրջապատողներին թելադրել ինձ, թե ինչպիսին պետք է լինի իմ մարմինը: Դուք նույնպես թույլ մի տվեք», - լուսանկարին կից գրառել է մեքսիկուհին: