Սիրիայում զոհվել են «Մի-25» ռազմական ուղղաթիռի ռուս օդաչուները
Ռուսական «Մի-25» մարտական ուղղաթիռի անձնակազմը զոհվել է Սիրիայում: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին շաբաթ հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«2016-ի հուլիսի 8-ին ռուս ռազմական օդաչուներ Խաբիբուլինը և Դոլգինը թռիչք էին իրականացնում ռազմամթերք տեղափոխող սիրիական «Մի-25» ուղղաթիռով Հոմս նահանգում: Այդ պահին Պալմիրայից արևելք գտնվող տարածքում ԻՊ-ի գրոհայինների ջոկատը հարձակում էր իրականացնում սիրիական զորքերի նկատմամբ և ճեղքելով պաշտպանությունը` շարժվում էր շրջանի խորքերը», - ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Սպառելով զինամթերքը` հետդարձի ճանապարհին ուղղաթիռը խոցվել է գետնից իսլամիստների արձակած կրակով և ընկել սիրիական կառավարական բանակի վերահսկողության տակ տնվող տարածքում», - հայտնել են ՌԴ ՊՆ-ից: