Բարսելոնան վարձակալել է Ֆլումինենսեի պաշտպանին
Կատալոնական «Բարսելոնան» բրազիլական «Ֆլումինենսեից» վարձակալել է կենտրոնական պաշտպան Մարլոս Սանթոսին,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
20-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը նախատեսված է մեկ տարով հետագայում նրան ձեռք բերելու հնարավորությամբ։ Բրազիլացին առաջիկա մրցաշրջանում հանդես է գալու «կապտանռնագույնների» երկրորդ թիմում։
Մարլոս Սանթոսը «Ֆլումինենսեի» սան է ու ակումբի կազմում անցկացրել է մոտ 70 հանդիպում։