AC/DC խմբի բասիստը հայտարարել է խմբից հեռանալու մասին
Ավստրալական AC/DC ռոք խմբի բասիստ Քլիֆ Ուիլյամսը, ով խմբին է միացել 1978-ին, հայտարարել է իր հեռանալու մասին, գրում է The Guardian-ը:
Երաժիշտը պարզաբանել է, որ Rock or Bust շրջագայությունից հետո ինքը չի մասնակցի հետագա շրջագայություններին և ձայնագրություններին:
«Մալքոլմի կորուստը, իրավիճակը Ֆիլի հետ և այժմ Բրայանի հետ`խումբը նման է մուտացիայի ենթարկված արարածի: Ես զգում եմ, որ իմ հեռանալը ճիշտ քայլ կլինի»,- ասել է 66-ամյա Ուիլյամսը:
Պարբերականը պարզաբանում է, որ խոսքը խմբի դասական կազմի մասնակիցների մասին է: Մալքոլմ Յանգը լքել է խումբը 2014թ. սեպտեմբերին՝ թուլամտության պատճառով, թմբկահար Ֆիլ Ռուդը նույն տարվա նոյեմբերի վերջին դատապարտվել է տնային կալանքի Նոր Զելանդիայում, վոկալիստ Բրայան Ջոնսոնը դադարել է ելույթ ունենալ խմբի հետ 2016թ. սկզբին` լսողության կորստի վտանգի պատճառով: