200 հազար երկրպագուներ դիմավորել են Ուելսի հավաքականին
Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտած Ուելսի հավաքականը վերադարձել է հայրենիք, որտեղ ֆուտբոլիստներին դիմավորել են երկրպագուները։
Ինչպես հաղորդում է «Sky Sports»-ը, Քարդիֆի կենտրոնում հավաքականին դիմավորել են 200 հազար երկրպագուներ։
Հիշեցնենք, որ Ուելսի ընտրանին հասել էր Եվրո-2016-ի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել էր Պորտուգալիային։