Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել սուզանավից
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել սուզանավից, որը տեղի է ունեցել Համգյոն Նամդո արևելյան նահանգի շրջանում, հայտնել է Հարավային Կորեայի շտաբերի պետերի միացյալ կոմիտեն, փոխանցում է РИА Новости-ն:
Նախորդ անգամ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել ապրիլին: Հաջորդ օրը հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտարարել էր հաջող փորձարկումների մասին: Միևնույն ժամանակ, հարավկորեացի, ճապոնացի և ամերիկացի զինվորականների կարծիքով, արձակումն ավարտվել է անհաջողությամբ, քանի որ հրթիռն անցել է ընդամենը 30 կմ: Մինչ այդ բալիստիկ հրթիռի անհաջող արձակում է իրականացվել դեկտեմբերին: