Բիելսան հայտնել է, թե ինչու է պաշտոնական նշանակումից 2 օր անց հրաժարվել գլխավորել Լացիոն
Արգենտինացի Մարսելո Բիելսան մեկնաբանել է իտալական «Լացիոյի» գլխավոր մարզչի պաշտոնում պաշտոնապես նշանակվելուց 2 օր անց պայմանագրից հրաժարվելու որոշման պատճառները:
«Ցանկանում եմ բացատրել «Լացիոյի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելու իմ որոշման դրդապատճառները: Նույնկերպ որոշել են նաև իմ օգնականները: Մենք նման որոշում կայացրել ենք, որովհետև չնայած 4-շաբաթյա աշխատանքին, չտեսանք ակումբի նախագահ Լոտիտոյի կողմից որևէ գործողություն մեզ հետ համաձայնեցված ծրագրերն իրականացնելու ուղղությամբ:
Ինձ խոստացել էին մինչ հուլիսի 5-ը 4 տրանսֆեր ձևակերպել, սակայն դրանցից ոչ մեկ չի կայացել, այն դեպքում, որ ակումբում մինչ այդ հասկացնել էին տվել, որ առանց համալրումների թիմը չի կարող մրցունակ լինել:
Հաշվի առնելով, որ 3 օր անց սկսվում է նախամրցաշրջանային պատրաստությունը, ես այլ որոշում չէի կարող ընդունել: Միշտ ասել եմ, որ իմ աշխատելաոճում անհրաժեշտ է, որ ֆուտբոլիստներիս հետ լուրջ մարզումային գործընթաց անցկացնեմ:
Պետք է նաև նշեմ, որ այլ առաջարկներ չունեմ: Շուտով «Լացիոյին» կուղարկենք մեր հեռանալու վերաբերյալ փաստաթղթերը»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն: