Երևանում կանխվել է 26-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը
Հուլիսի 8-ին` ժամը 20:14-ին, տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Քաղաքացու հեռախոսահամարին հետադարձ զանգով պարզվել է, որ նա գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ տաքսի ծառայության ավտոմեքենայում և մոտենում է «Սրբ.Սարգիս» եկեղեցուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են 1990 թ. ծնված Լ. Գ.-ի ինքնասպանության փորձը և մոտեցրել նրան շտապօգնության ավտոմեքենային: