Իտալիայի գահընկեց արքայազնը մակարոնեղեն է վաճառում Կալիֆոռնիայում
Էմանուել Ֆիլիբերտոն Իտալիայի Ումբերտո II գահընկեց արքայի միակ արու ժառանգն է: 44-ամյա Էմանուելի պապին գահից տապալել են 1946 թվականին, երբ Իտալիան վերածվեց հանրապետության:
Ինչպես գրում է The Local-ը` Վենետիկի արքայազն Էմանուելը, ի տարբերություն, այլ արքայական ընտանիքի ներկայացուցիչների, իր ժամանակը եվրոպական պալատներում զբոսնելով և պոլո խաղալով չի անցկացնում: Փոխարենը նա համեղ իտալական մակարոնեղեն է (պաստա) պատրաստում և վաճառում ամերիկացիներին:
Էմանուելը հայտնի է այնպիսի գործերով, որոնցով զբաղվելիս ազնվազարմ խավի ոչ մի ներկայացուցչի չես հանդիպի: Իտալիայում նա մասնակցել է «Պարեր աստղերի հետ» շոուին, նկարահանվել էլեկտրոնային ծխախոտի գովազդներում:
Այժմ իտալացի արքայազնը աշխատում է Կալիֆոռնիայում և պաստա առաքում իր բեռնատարով: