Հրաձգություն Ջորջիա նահանգում. ամերիկացին կրակ է բացել ոստիկանի ուղղությամբ
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում ամերիկացին կրակ է բացել ոստիկաններից մեկի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է ABC News-ը` հրաձգությունը տեղի է ունեցել բնակելի տներից մեկի մոտակայքում: Իրավապահ մարմնի աշխատակցին կանչել է տեղի բնակիչներից մեկը` բողոքելով, որ ինչ-որ մեկը վնասել է իր մեքենան:
Դեպքի վայր ժամանած ոստիկանի ուղղությամբ կրակ են բացել: Նա ևս պատասխան կրակոցներ է հնչեցրել: Ոստիկանին փամփուշտներից պաշտպանել է զրահաբաճկոնը, սակայն մի փամփուշտ դիպել է որովայնի ստորին մասին: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց:
Քննիչները կարծում են, որ այս միջադեպն առնչություն չունի երեկ գիշերը Դալասում տեղի ունեցած հրաձգության հետ, որի հետևանքով 5 ոստիկան էր մահացել: