Սուբոտիչը հնարավոր է տեղափոխվի Միդլսբրո
Պաշտպան Նեւեն Սուբոտիչը հնարավոր է տեղափոխվի «Միդլսբդրո»,- տեղեկացնում է Sky Sports-ը:
Դորտմունդի «Բորուսիան», որին պատկանում են ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, թույլատրել է Սուբոտիչին ուղեւորվել Անգլիա՝ բանակցություններ վարելու համար:
Նշվում է, որ պաշտպանի համար «Միդլսբրոն» պատրաստվում է վճարել 8 մլն ֆունտ ստերլինգ:
Հավելենք, որ Նեւենի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Սանդերլենդը»: