Սաուդացի միլիարդատիրոջ նախկին կինը 68 մլն դոլար է պահանջել նրանից դատական կարգով
Լոնդոնի դատարանը սաուդացի գործարարին պարտավորեցրել է իր նախկին կնոջը 68 մլն դոլար վճարել` ամուսնալուծության համաձայնագրի շրջանակներում:
BBC-ի հաղորդմամբ` սա, ամենայն հավանականությամբ, խոշորագույն նյութական փոխհատուցումն է Բրիտանիայի դատական ամուսնալուծության պատմության մեջ:
Միլիարդատեր Վալիդ Ջուֆալին ամուսնալուծվել է նախկին ամերիկուհի մոդել Կրիստինա Էստրադայից երկու տարի առաջ` հիմնվելով շարիաթի օրենքների վրա:
Դատարանում հայցվորուհին հայտարարել է, որ Ջուֆալին իր հետ ամուսնալուծվել է առանց իր իմացության, ապա ամուսնացել է երկրորդ անգամ և փորձել է օգտվել իր դիվանագիտական իմունիտետից, որպեսզի թույլ չտա առաջին կնոջը ամուսնալուծության գործընթաց սկսել:
Էստրադան նախկին ամուսնուց պահանջել է իրեն ցմահ ալիմենտ վճարել` տարեկան 1.3 մլն դոլարի չափով` մեկնաբանելով, որ այդ միջոցներն իրեն պետք են զգեստներ գնելու և 5 մեքենայից բաղկացած ավտոպարկի ծախսերը հոգալու համար: