Ուիմբլդոն-2016. Մարեյը դուրս եկավ եզրափակիչ
Բրիտանացի ռակետ Էնդի Մարեյը «Ուիմբլդոն-2016»-ի կիսաեզրափակչում հաղթեց Թոշամ Բերդիխին:
Աշխարհի երկրորդ ռակետը չեխ թենիսիստի նկատմամբ առավելության հասավ 6։3, 6։3, 6։3 հաշվով:
Մարեյը 2 ժամ տեւած հանդիպման ընթացքում դարձավ 7 էյսի եւ 5 բրեյք-փոյնթի հեղինակ: Այդ ընթացքում վերջինս թույլ տվեց 2 կրկնակի սխալ:
Այսպիսով, եզրափակչում Մարեյը կմրցի Միլոշ Ռաոնիչի հետ, ով ավելի վաղ պայքարից դուրս թողեց Ռոջեր Ֆեդերերին: