Բրիտանիայում կանանց թույլատրել են պայքարել ռազմաճակատի առաջնագծում
Մեծ Բրիտանիայի կին զինծառայողներին այսուհետ թույլատրվում է մասնակցել հակառակորդների հետ շփման գծում մարտական առաջադրանքների իրականացմանը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` կանանց համար գործող արգելքի վերացման մասին երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
Քեմերոնի խոսքով` ինքը հետևել է բրիտանական բանակի գլխավոր հրամանատարության ղեկավար, գեներալ Նիկոլաս Քարթերի խորհուրդներին:
Մինչ այժմ գործող կանոնների համաձայն` բրիտանական բանակում ծառայություն անցնող կանայք կարող էին ծառայել մարտական ստորաբաժանումներում և մասնակցել մարտական գործողություններին, սակայն որոշակի սահմանափակումներով:
Կանադայում, ԱՄՆ-ում, Իսրայելում և Ավստրալիայում կանայք կարող են մարտական գործողությունների մասնակցել տղամարդկանց հետ հավասար: Բրիտանիան համալրել է այդ երկրների շարքը: