ՆԱՏՕ-ն երկխոսության է ձգտում Ռուսաստանի հետ» մեկուսացումն անթույլատրելի է. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն շարունակում է ձգտել Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության: Ռուսաստանը չի կարող և չպետք է մեկուսացված լինի:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ելույթ ունենալով Վարշավայի գագաթնաժողովում:
Դաշինգի ղեկավարը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ն ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում և նոր « սառը պատերազմ» չի ցանկանում:
«Մենք շարունակում ենք ձգտել կառուցողական երկխոսության Ռուսաստանի հետ: Մոսկվան կարևոր դեր է խաղում Եվրոպայում և դրա շուրջ անվտանգության մարտահրավերները հաղթահարելու գործում», - լրագրողներին հայտնել է Ստոլտենբերգը: