Մատյուիդի. Ոսկե գնդակը կհանձնեի Գրիզմանին
Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին կարծում է, որ իր հայրենակից Անտուան Գրիզմանն արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին:
«Գրիզմանն արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին: Նա մեծ օգուտ է տվել իր հավաքականին Եվրոպայի 2016թ. առաջնությունում: Քվեարկման դեպքում ես իմ ձայնը կտայի Անտուանին:
Այո, նա երիտասարդ է, սակայն ֆանտաստիկ խաղ է ցուցադրում: Ոչ բոլոր երկրներն ունեն այսպիսի տաղանդավոր ֆուտբոլիստներ:
Եվրո-2016-ի եզրափակիչը չի լինի Գրիզմանի եւ Ռոնալդուի հակամարտության խաղը: Դա կլինի Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի միջեւ հանդիպում»,- Մատյուիդիի խոսքերն է մեջբերում Lequipe.fr-ը: