ԱՄՆ-ն սատարում է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններին. Ջոն Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ու քննարկել ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը, մասնավորապես Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այս մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Վերջինիս խոսքով` պետքարտուղար Քերին նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, ինչպես նաև ընդգծել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կողմերի ձեռք բերած պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը: