Կառավարության նիստերի դահլիճում ընթանում է «Ազգային միասնություն» շարժման հավաքը (տեսանյութ)
Կառավարության նիստերի դահլիճում ընթանում է «Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցների համաժողովը, որի հիմնական զեկուցողը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է:
Ներկա են շուրջ 200 հոգի մարզային կառույցներից՝ Կոտայք, Արագածոտն, Շիրակ և այլն, այդ թվում՝ Արա Աբրահամյանի եղբայրը` նախկին ՕԵԿ-ական, գործարար Սերյոժա Աբրահամյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: