Երևանի Նորաշեն թաղամասում 45-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Հուլիսի 8-ին` ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 23 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի դռան մոտ՝ հատակին, հայտնաբերել 1971 թ. ծնված Ա. Մ.-ի դին: