Ռուբենսի գլուխգործոցը վաճառվել է 52 մլն եվրոյով` ռեկորդ սահմանելով Christie’s-ի աճուրդում
Բրիտանական Christie’s աճուրդի տունը «Հնագույն վարպետների արվեստն ու բրիտանական գեղանկարչությունը» խորագրով աճուրդ է կազմակերպել հուլիսի 7-ին, որից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 76 մլն եվրո:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը` երեկոյան աճուրդում վաճառվել է ներկայացված տեսականու 77 տոկոսը: Աճուրդով վաճառված գլխավոր իրը սըր Պիտեր Պաուլ Ռուբենսի «Ղովտը և նրա դուստրերը» գլուխգործոցն է եղել: Այս աշխատությունը հանդիսանում է գեղանկարչի վաղ ստեղծագործությունների ամենավառ նմուշը և նրա հայտնի ստեղծագործություններից մեկը:
Կտավը վաճառվել է 52 մլն եվրոյով` 15 րոպե տևած «խաղադրույքների պատերազմի» արդյունքում: Կտավը դարձել է գեղանկարչության Հնագույն վարպետների ամենաթանկարժեք ստեղծագործությունը, որը երբևէ վաճառվել է Christie’s-ի աճուրդներում:
«Դասական արվեստի շաբաթվա» ընթացքում ստացված Christie's-ի ընդհանուր եկամուտը կազմել է 86 150 663 ֆունտ ստերլինգ: