Նոր Զելանդիայի ամենահարուստ մարդը վաճառքի է հանել իր շքեղ զբոսանավը
Նորզելանդացի միլիարդատեր Գրեմ Հարթը վաճառքի է դրել իր Ulysses զբոսանավը, հայտնում է Yacht Harbour-ը:
30 ուղևորի համար նախատեսված 170 մ երկարությամբ նավը կառուցել է նորվեգական Kleven ընկերությունը և փոխանցել սեփականատիրոջը 2016-ին:
Զբոսանավի առավելագույն արագությունը 31կմ/ժ է: Նավն ունի սաունա, լողավազան, ուղղաթիռի հրապարակ:
Ընկերությունը ևս մեկ զբոսանավ է կառուցում Հարթի պատվերով, որի երկարությունը կլինի 116 մետր:
Նավի արժեքը չի նշվում, վաճառքով զբաղվում են Burgess և Fraser Yachts բրոքերական ընկերությունները:
Գրեմ Հարթը նորզելանդացի գործարար է: 7.2 մլրդ դոլար կարողությամբ նա զբաղեցնում է Forbes ամսագրի ամենահարուստ մարդկանց ցուցակի 183-րդ հորիզոնականը և համարվում է Նոր Զելանդիայի ամենահարուստ մարդը: