Ուիմբլդոն. Ուիլյամսը 2 գեյմ տվեց Վեսնինային
Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը 6:2, 6:0 հաշվով հաղթել է ռուսաստանցի Ելենա Վեսնինային: Մրցախաղը տևել է 48 րոպե:
Եզրափակչում ամերիկուհու մրցակիցը կլինի Անժելիկա Կերբեր (Գերմանիա, 4) — Վինուս Ուիլյամս (ԱՄՆ, 8) զույգի հաղթողը:
Նշենք, որ այս հաղթանակի շնորհիվ Սերենան կշարունակի գլխավորել WTA կանանց վարկանիշային աղյուսակը: