Ֆիններն ստեղծել են աշխարհի ամենահզոր շարժիչը (տեսայութ)
Business Insider-ը ներկայացրել է աշխարհի ամենահզոր դիզելային շարժիչը, որը նախագծել է ֆիննական Wärtsilä ընկերությունը:
Ինչպես նկատում է պարբերականը` Ferrari-ի հզոր շարժիչը պարզապես երեխա է` ֆիննական շարժիչի համեմատ, թե իր չափսերով, թե հզորությամբ:
14RT-FLEX96C անվանումն ստացած շարժիչը կարող է 107 000 ձիաուժ հզորություն զարգացնել, որը 113 անգամ ավելի հզոր է, քան Ferrari LaFerrari մոդելինը, 71 անգամ ավելի հզոր, քան M1 ABRAMS ռազմական տանկինը և 12 անգամ ավելի հզոր, քան AMTRAK գնացքը:
Շարժիչը նախատեսված է խոշորածավալ չափսերի բեռնատար նավերի համար, ինչպիսին է Marco Polo հսկա բեռնատար նավը, որն ավելի մեծ է քան ԱՄՆ-ի ռազմական ավիակիր նավը:
Շարժիչով հսկա նավը կարող է 27 հանգույց արագություն զարգացնել: Այն կազմված է 14 հաջորդական շարժիչներից, ինչի շնորհիվ ագրեգատի ընդհանուր երկարությունը կազմում է 27.5 մետր, իսկ քաշը` 2500 տոննա:
Հսկայական շարժիչը նաև արդյունավետ է և քիչ վառելիք է սպառում:
Տեսանյութը՝այստեղ։