Կլոպ. Չեմ անհանգստանում Բորուսիայի համար
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար ֆուտբոլիստների տեղափոխությունների մասին:
«Չեմ անհանգստանում «Բորուսիայի» համար: Երբ գլխավորեցի դորտմունդցիներին, նման իրավիճակ էր:
Եթե կա ակումբ, որը կարող է հաղթահարել երեք առանցքային ֆուտբոլիստների կորուստը, ապա «Բորուսիան» է ու մարզիչ Թոմաս Տուխելը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հավելենք, որ «Բորուսիան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հասցրել է պայմանագրեր կնքել Միկել Մերինոյի, Ուսման Դեմբելեի, Սեբաստիան Ռոդեի, Մարկ Բարտրայի, Էմրե Մորի եւ Ռաֆայել Գերերոյի հետ: