Բատշուային հայտարարել է Մարսելը լքելու մասին
Ֆրանսիական «Մարսելի» հարձակվող Միչի Բատշուային թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է թիմը լքելու մասին:
Սպասվում է, որ Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»:
«Վաղը դա պաշտոնապես կլինի: Ես լքում եմ «Մարսելը»: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Մարսելի» երկրպագուներին: Երկու հիանալի տարիներ եմ անցկացրել «Մարսելի» խաղաշապիկով:
Հանդես եմ եկել «Վելոդրոմ» մարզադաշտում, որտեղ Ձեր շնորհիվ հիանալի մթնոլորտ է ստեղծվել»,- գրել է Բատշուային: