Բրյուսելի օդանավակայանը հանել է զենքի տեղափոխման արգելքը
Բրյուսելի օդանավակայանը վերացրել է ուղևորների կողմից զենք տեղափոխելու արգելքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ռուսական «Աերոֆլոտ» ընկերության կայքը:
««Աերոֆլոտը» տեղեկացնում է Բրյուսելից չվերթով մեկնող ուղևորներին, որ օդանավակայանի իշխանությունների հրահանգով` վերոնշյալ չվերթներով զենք տեղափոխելու արգելքը չեղարկվում է», -ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
«Զենքով չվերթին գրանցվելը ենթադրում է մի շարք ընթացակարգերի կատարում», - հավելել են ընկերությունից: