Նմանատիպ բան չկա. ՀՀԿ-ական պատգամավորը այգում գտնվող իր տարածքը մեծացնելու մասին
Այսօր «Չորրորդ իշխանություն» օրաթերթը տեղեկություն էր հրապարկել այն մասին, որ ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանը ցանկանում է Դատախազության տարածքին հարող այգում գտնող իր տարածքը մեծացնել իրավապահ համակարգի նախկին աշխատակից Արմեն Գաբուզյանի՝ նույն վայրում գտնվող տարածքի հաշվին:
Ռուբեն Սադոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հրապարակմանը ծանոթ չէ:
Հարցին, թե երբ է ձեռք բերել այդ տարածքը, Ռուբեն Սադոյանն ասաց. «Ընդհանրապես տեղյակ չեմ, նմանատիպ բան չկա»։
Պատգամավորը հավելեց, որ իրեն հարմար չէ հարցազրույց տալ: