Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը հիանալի հաղթանակով դուրս է գալիս եզրափակիչ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում շարունակվում է բասկետբոլի առումով փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը:
Կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը 74:60 հաշվով հաղթեց Իռլանդիայի հավաքականին, որը մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկն էր: Գյոկչյանի սաները պարտվեցին միայն 1-ին քառորդում՝ 16:20, իսկ մյուսներում հաղթեցին 19:14, 16:12 եւ 23:14 հաշիվներով:
Եզրափակչում Հայաստանի ազգային թիմի մրցակիցը Անդորրա - Սան Մարինո զույգի հաղթողն է: Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 3-ին:
Հավելենք, որ մինչ այս Հայաստանի թիմը 83:64 հաշվով հաղթել էր Մոլդովային, 70:63 հաշվով զիջել էր Անդորրային եւ խմբային փուլի վերջին խաղում հաղթել էր Ուելսին 92:40 հաշվով: