Ստեղծվել է մոդուլյար կոշիկ, որը կարելի է ձևափոխել և կրել ցանկացած առիթի դեպքում (տեսանյութ)
Business Insider-ը ներկայացրել է նորարար կոշիկների հավաքածուն, որը հնարավորություն է տալիս ձևափոխել կոշիկը և այն կրել տարբեր առիթների համար։
Shooz անվանումն ստացած տեսականին իրենից ներկայացնում է կոշիկի ներբանը և տարբեր վերնամասեր, որոնք շղթայով ամրացվում են ներբանին` վերածվելով ամբողջությամբ նոր կոշիկի: Հավաքածուն ներկայացնում է ամենատարբեր դիզայններով վերնամասեր, որոնք կարելի է կրել ցանկացած առիթով`աշխատանքի գնալիս, տոնական հանդիսության մասնակցելիս կամ զբոսանքի գնալիս և նույնիսկ մարզվելիս։
Նորարարության ստեղծողների խոսքով`սա գումար խնայելու լավագույն տարբերակն է: Յուրաքանչյուր նոր դիզայնով վերնամասը հաճախորդը կարող է գնել կես գնով:
Հավաքածուն նախագծվել և արտադրվում է Իտալիայում, սակայն այն կարելի է ձեռք բերել նաև օնլայն տարբերակով:
Տեսանյութը՝ այստեղ։