Ջոկովիչն անակնկալ պարտություն է կրել
Աշխատարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը «Ուիմբլդոնի» երրորդ շրջանում անակնկալ պարտություն է կրել ամերիկացի թենիսիստ Սեմ Կուերիից՝ 6:7 (6:8), 1:6, 6:3, 6:7 (5:7):
Հարկ է նշել, որ խաղն անձրեւի պատճառով մի քանի անգամ ընդհատվել է: Այս պարտությունը Ջոկովիչին թույլ չի տա «Մեծ սաղավարտ» հավաքել ընթացիկ մրցաշրջանում:
Այսպիսով, ամերիկացի թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Նիկոլյա Մայուն, ով առաջին անգամ է դուրս եկել Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչ: