Facebook-ը ենթարկվել է հաքերների հարձակման
«Կասպերսկիի լաբորատորիան» պարզել է, որ Facebook-ի մոտ 10.000 օգտատեր հաքերային հարձակման է ենթարկվել։ Այդ հարձակման հետևանքով օգտատերերի գաջեթները վարակվել են, իսկ նրանց էջերը՝ կոտրվել։
Ամեն ինչ տեղի է ունեցել հունիսի 24-27-ը հիմնականում Լատինական Ամերիկայի, Եվրոպայի, Իսրայելի տարածքում։ Ամեն ինչ արվել է սոցիալական ցանցերի միջոցով ուղարկվող հաղորդագրության օգնությամբ։
Հարձակումն իրականացվել է մի քանի փուլով։ Օգտատերերը իրենց ընկերներից մեկից հաղորդագրություն են ստացել, սեղմել են այն և այդ պահին վիրուսը ներբեռնվել է նրանց բրաուզեր։ Արդեն վարակված բրաուզերից օգտատերերը թույլ են տվել իրենց էջ մուտք գործել և ներբեռնել անձնական տվյալները։
Ամենից շատ տուժել են Windows օպերացիոն համակարգ ունեցող համակարգիչների օգտատերերը։