Եվրո-2016. Հայտնի է Իտալիա-Իսպանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը
Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում Իտալիայի ընտրանին երկու անպատասխան գնդակ ուղարկեց Իսպանիայի հավաքականի դարպասը եւ դուրս եկել հաջորդ փուլ:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լեոնարդո Բոնուչին, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ աչքի ընկավ հրաշալի գործողություններով:
Հավելենք, որ քառորդ եզրափակչում Իտալիայի ընտրանին ուժերը կչափի Գերմանիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին: