Ֆրանկֆուրտում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ
Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, գրում է Bild թերթը:
Միջադեպի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, այս պահին տուժածների ստույգ քանակը հայտնի չէ:
Ոստիկանության տվյալների համաձայն` պայթյունը կարող է լինել կենցաղային գազի բալոնի պատճառով, որը գտնվել է խոհանոցում: