Եվրո-2016. Իսլանդիան կամային հաղթանակ է տանում Անգլիայի նկատմամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում Անգլիայի ընտրանին «Ալյանց Ռիվիերա» մարզադաշտում ընդունեց Իսլանդիայի հավաքականին:
Գերլարված հանդիպումն ընթացավ կողմերի գրոհներով: Առաջին խաղակեսում գրանցվեց միանգամից 3 գոլ:
Հանդիպման հաշիվը բացվեց 4-րդ րոպեին, երբ Հենես Հալդոուրսոնի կողմից խախտած կանոններից հետո խաղի գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան ցույց տվեց 11 մետրանոց նշակետը, որն էլ անվրեպ իրացրեց Ուեյն Ռունին:
Գնդակ բաց թողնելոց րոպեներ անց Իսլանդիայի ընտրանու գրոհն ավարտվեց մրցակցի դարպասի գրավմամբ: Հաշիվը հավասարեցրեց Ռագնար Սիգուրդսոնը:
18-րդ րոպեին Իսլանդիայի ընտրանու հարձակվող Դադի Բյոդվարսոնը նկատեց իր խաղընկեր Կոլբեին Սիգտորսոնին, փոխանցում կատարեց նրան, որից հետո վերջինս գնդակն ուղարկեց Ջո Հարթի պաշտպանած դարպասը:
Երկրորդ խաղակեսում Անգլիայի ընտրանին փորձեց փրկել հանդիպումը, սակայն հիմնական ժամանակի ընթացքում Ռոյ Հոջսոնի սաներին այլեւս չհաջողվեց գրավել Իսլանդիայի դարպասը:
Այսպիսով, Իսլանդիայի ընտրանին կամային հաղթանակ տարավ անգլիացիների նկատմամբ եւ դուրս եկավ հաջորդ փուլ:
Հավելենք, որ Իսլանդիայի ընտրանին մրցաշարի քառորդ եզրափակչում կմրցի Ֆրանսիայի հավաքականի հետ:
Մրցող թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետեւյալ մեկնարկային կազմերով.
Անգլիա - Հարթ, Ուոկեր, Ռոուզ, Կեհիլ, Սմոլինգ, Ստերլինգ, Քեյն, Ռունի, Սթարիջ, Դայեր, Ալի
Իսլանդիա - Հալդոուրսոն, Բ. Սեւարսոն, Ռ. Սիգուրդսոն, Գուդմունդսոն, Բ. Բյարնասոն, Սիգտորսոն, Գ. Սիգուրդսոն, Արնասոն, Բյոդվարսոն, Ա. Գունարսոն, Ա Սկուլասոն
Եվրո-2016-ի քառորդ եզրափակչի մյուս հանդիպումները.
Հունիսի 30. Լեհաստան-Պորտուգալիա
Հուլիսի 1. Ուելս-Բելգիա
Հուլիսի 2. Գերմանիա-Իտալիա
Անգլիա-Իսլանդիա՝ 1:2
Գոլերը՝ Ռունի (4, 11 մետրանոց) - Սիգուրդսոն (6), Սիգտորսոն (18)