Նյու Յորքում Օռլանդոյի հրաձգության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման համար 1 մլն դոլար կհատկացվի
ԱՄՆ Նյու Յորք նահանգի իշխանությունները 1 մլն դոլար են հատկացնում Օռլանդոյի Pulse գիշերային ակումբում ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման համար. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Այդ մասին երեկ հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քյոմոն:
Հունիսի 12-ի գիշերը Օռլանդոյի գեյ ակումբում հրաձգության հետևանքով զոհվել էր 49, վիրավորվել՝ 53 մարդ: Հարձակվողը Ֆլորիդայի՝ ծագումով աֆրիկացի բնակիչ Օմար Մատինն էր, որը ոչնչացվել էր ոստիկանական գործողության ընթացքում: Միջադեպը զոհերի թվով ամենամեծ հրաձգությունն էր՝ ԱՄՆ-ի պատմության ընթացքում:
New York Daily News պարբերականի տվյալներով՝ նախագիծն ու հուշարձանի գտնվելու վայրը կորոշի հանձնաժողովը, որը բաղկացած կլինի սեռական փոքրամասնությունների 10 ներկայացուցիչներից, հասարակական գործիչներից ու ակտիվիստներից: