Հղի Միլա Կունիսին և Էշթոն Քաթչերին դստեր հետ նկատել են Լոս-Անջելեսում (լուսանկարներ)
Մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Քաթչեր-Կունիս ընտանիքը սկսում է երկրորդ երեխային։ Այդ օրվանից պապարացիներն ավելի ուշադիր են հետևում այս զույգին։ Օրերս նրանց՝ դստեր հետ միասին նկատել են Լոս-Անջելեսի փողոցներից մեկում, գրում է spletnik.ru-ն։
Հայտնի չէ, թե Միլան հղիության որ ամսում է գտնվում։ Սակայն դերասանուհին արդեն նախընտրում է ազատ ոճի հագուստ, որոնք հեշտությամբ փակում են նրա կլորիկացած փորը։
Հիշեցնենք, որ Միլան և Էշթոնը սկսել են հանդիպել 2012թ-ի ապրիլին։ 2014թ-ի սեպտեմբերի 30-ին զույգը ունեցավ դստերը՝ Ուայեթին, իսկ 2015թ-ի հուլիսի 4-ին սիրահարները ամուսնացան։