Երկրաչափական ինքնատիպ դաջվածքներ՝ նորզելանդացի վարպետից (լուսանկարներ)
Նոր Զելանդիայում բնակվող Ջասպեր Անդրեսը, ով մասնագիտացել է դաջվածք անելու ուղղությամբ, իր վառ երևակայության շնորհիվ մարդկային մարմինների վրա ստեղծում է ինքնատիպ պատկերներ:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, իր աշխատանքներում վարպետը փորձում է համատեղել երկրաչափական պատկերներն ու բնությունից վերցված տեսարանները: Արդյունքում ստացվում են մեկը մյուսից տպավորիչ դաջվածքներ:
Իսկ երբեմն էլ Անդրեսն այնպիսի նախանձելի հմտությամբ է գունավորում իր դաջվածքները, որ դրանք առաջին հայացքից ջրաներկով արված պատկերների են նմանվում: