Ուելս-Հյուսիսային Իռլանդիա. Որոշվել է խաղի լավագույն ֆուտբոլիստը
Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում կայացել է Ուելս – Հյուսիսային Իռլանդիա հանդիպումը: Ուելսցիները հաղթել են 1:0 հաշվով:
Եվրո-2016-ի պաշտոնական թվիթերյան էջը հայտնում է, որ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «վիշապների» հարձակվող Գարեթ Բեյլը:
Հիշեցնենք, որ միակ գնդակը խփվել է ինքնագոլի արդյունքում, որը հեղինակել է Գարեթ Մակոլին` Բեյլի սուր փոխանցումից հետո: