Ավստրիական անձնագրերում կարող է երրորդ սեռ նշվել
Ավստրիայի դատարանն առաջիկայում առաջին անգամ որոշում կկայացնի` արդյոք կարող է իրեն ո՛չ արական, ո՛չ իգական սեռին դասող մարդը «հերմաֆրոդիտ» կոչվել պաշտոնական փատաթղթերում:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, ավստրիական դատարանը ներկա պահին քննարկում է Շտայր քաղաքի բնակչի գործը, որն արդեն տասը տարվա ընթացքում բացահայտ բնակվում է ինչպես հերմաֆրոդիտ (երկսեռ), քանի որ նրա մարմինը չի համապատասխանում ո՛չ արական, ո՛չ իգական մարմնի բժշկական բնութագրմանը:
Քաղաքացին պահանջել է, որ իր սեռը ճիշտ նշվի ծննդյան վկայականում և անձնագրում, սակայն քաղաքի համապատասխան գերատեսչությունն այդ պահանջը մերժել է` մեկնաբանելով, որ օրենսդրության համաձայն` փաստաթղթերում կարող է նշվել կամ «արական» կամ «իգական» սեռ: