Սասուոլոյի նախագահ. Բերարդին գալիք մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Յուվենտուս
«Սասուոլոյի» նախագահ Ջուզեպե Սկուինցին հայտարարել է, որ թիմի առաջատար Դոմենիկո Բերարդին կտեղափոխվի «Յուվենտուս» գալիք մրցաշրջանի ավարտից հետո:
«Ես տարբեր շշուկներ եմ լսել: Մենք բանակցություններ չենք վարել «Ինտերի» հետ: Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ հակառակը պնդում:
Մենք պայմանավորվել ենք «Յուվենտուսի» հետ: Բերարդին կտեղափոխվի «ծեր սենյորայի» ճամբար գալիք մրցաշրջանի ավարտից հետո»,- նախագահի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Հավելենք, որ Բերարդին «Սասուոլոյի» կազմում անցկացրել է 127 հանդիպում, դարձել 49 գոլի եւ 30 գոլային փոխանցման հեղինակ: